Թվային որսորդություն Գյումրիում
Այս գործիքը թվային ինտերակտիվ խաղ է, որի կիրառումը նպաստում է միջմշակութային հաղորդակցման բարելավմանը, ուսումնասիրման հմտությունների ձեռքբերմանը և հանդիսանում է թիմի ստեղծման հրաշալի միջոց:
Նպաստել միջմշակութային հաղորդակցման զարգացմանը, ծանոթացնել տեղի արժեքներին և մշակույթին, ինչպես նաև ձևավորել ուժեղ թիմ:
Խաղերի և թվային գործիքների կիրառում, բացօթյա և էլեկտրոնային ուսուցում, բացահայտման վրա հիմնված ուսուցում:
Ներբեռնել Actionbound հավելվածը և գտնել համապատասխան խաղը։
Հավելվածի QR code scanner-ի միջոցով միանալ խաղին:
Խմբերով «մրցել»՝ կատարելով հավելվածի կողմից առաջարկվող առաջադրանքները։
«Մրցույթ»-ի արդյունքների ամփոփում և ամփոփիչ քննարկում։
-հեռախոսներ ամեն թիմի համար մեկական, կամ թաբլեթներ
-Ներբեռնված Actionbound հավելված և հավելվածի միջոցով https://en.actionbound.com/dashboard/GyumriCity1 խաղը
- սենյակ, որտեղ կլինի համակարգիչ և պրոյեկտոր՝ խաղի արդյունքները ամփոփելու և քննարկելու համար
Ակնկալվող արդյունքներն են՝
- Թվային գործիքների կիրառում երիտասարդական աշխատանքի մեջ,
-Միջմշակութային հաղորդակցման արդյունավետ գործիքի կիրառում,
- Ոչ ֆորմալ ուսուցման մեջ խաղարկայնացման և թվային գործիքի փորձարկում և փորձի հիման վրա երևույթի քննարկում։
ՀՐԱԺԱՐԱԳԻՐ. SALTO-YOUTH EuroMed-ը"պատասխանատվություն չի կրումայս կրթական գործիքների ոչ պատշաճ օգտագործման համար: Ադապտացրե՛ք կրթական գործիքներըՁեր նպատակներին, համատեքստին, թիրախ խմբին և Ձեր սեփական ունակություններին: Այս գործիքները կիրառվել են տարատեսակ ձևաչափերով և իրավիճակներում: Խնդրում ենք տեղեկացնել SALTO-YOUTH EuroMed-ին, եթե գիտեք այս գործիքի սկզբնաղբյուրի կամ հեղինակային իրավունքի մասին