Լեզու

User Functions

Հնարավորություն երիտասարդների համար

Կարծում եմ՝ Կովկասյան տարածաշրջանին հատուկ է յուրօրինակ մշակութային բազմազանությունը և անհամեմատելի հարստությունը: EECA երկրներից բազմաթիվ ուսուցանողների եմ հանդիպել, ովքեր առանձնանում են իրենց կրթական բարձր մակարդակով և իրազեկվածությամբ: Նրանցից բոլորն ունեն իրենց ուրույն անհատականությունը, մոտեցումները, ինչպես նաև ազգային արժեքները, որ յուրաքանչյուրը ներկայացնում է յուրովի: Այս տարի հնարավորություն կլինի Հայաստանում շատ ուսուցանողների և երիտասարդական աշխատողների համար մի վայրում՝ կրթական գործիքների ազգային տոնավաճառում, ներկայացնել իրենց նորարարություններն ու առաջարկները: Սա առաջինն է լինելու Հայաստանում, որ ցույց կտա այստեղ տեղի ունեցող երիտասարդական աշխատանքի առանձնահատուկ որակը, այս ոլորտում գործող կառույցներին և նրանց աշխատանքը, որ իրականացվում է ի նպաստ երիտասարդների:
Այս տարի՝ 2017թ-ին, առաջին անգամ կրթական գործիքների միջազգային տոնավաճառ տեղի կունենա Բուլղարիայում նոյեմբերի 6-10-ը:

Բերնարդ ԱԲՐԻՆՅԱՆԻ
SALTO EUROMED & GOOD PRACTICES-ի համակարգող
Փոխտնօրեն
Agence Erasmus+ France Jeunesse & Sport