Լեզու

User Functions

Հոկտեմբերի 20, 2017 - Երևան

TF Armenia 2017

Coming next...

Agenda completed or not yet available.
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է երիտասարդական աշխատողի ինստիտուտի զարգացումը Հայաստանում, և ազգային կրթական... »»
Կարծում եմ՝ Կովկասյան տարածաշրջանին հատուկ է յուրօրինակ մշակութային բազմազանությունը և անհամեմատելի հարստությունը: EECA երկրներից բազմաթիվ... »»
«ԿԱԶԱ» հիմնադրամն իր ստեղծման օրվանից ի վեր Հայաստանի կայուն զարգացման իր ծրագրերի շրջանակներում մշտապես հատուկ կարևորություն է տվել երիտասարդների... »»
  Հայաստանում Ազգային կրթական գործիքների տոնավաճառ կազմակերպվում է առաջին անգամ: Այն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Մեկօրյա այս... »»

Ոչ ֆորմալ կրթության ոլորտում տարատեսակ կրթական մեթոդների մշակումը ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջացրել ստեղծել մի տարածք, որտեղ մեթոդների հեղինակները կներկայացնեն դրանք ավելի լայն լսարանի: 2006 թվականից Միջազգային Կրթական Մեթոդների Տոնավաճառը դարձել է այն հարթակը, որտեղ հնարավոր է փորձարկել նոր կրթական մեթոդներ, կիսվել փորձով, վերլուծել և գնահատել դրանք, արժևորել և քաջալերել ստեղծարարությունը ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններում:

Վերջին երեք տարիների ընթացքում ազգային/տարածաշրջանային Կրթական մեթոդների տոնավաճառները համախմբում են միևնույն երկրից և/կամ անգլերենից բացի որևէ ընդհանուր լեզվով խոսող երիտասարդական աշխատողներին` նպատակ ունենալով ներկայացնել տարբեր լեզուներով ստեղծված մեթոդները, ինչպես նաև լավագույնները մշակել միջազգային տոնավաճառների համար:

Այս միջոցառումը եվրոպական կրթական տարածքում ՈՖԿ գործիքների համախմբման միջազգային քաղաքականության, ինչպես նաև տարբեր լեզուներով կրթական մեթոդներ մշակելու և բազմալեզու կրթական մեթոդների հարթակի ստեղծման եվրոպական ռազմավարության մաս է։

Հայաստանում առաջին Ազգային կրթական գործքիների տոնավաճառը կազմակերպվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության, SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre-ի և SALTO EECA-ի աջակցությամբ: Միջոցառման նպատակն է ստեղծել մի տարածք, որտեղ երիտասարդների հետ/համար աշխատող մասնակիցները կկարողանան շփվել, փոխանակվել ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով: 

Նմանատիպ նախաձեռնություններ 2017թ.-ին կազմակերպվում են Թունիսում, Թուրքիայում, Իտալիայում, Լիբանանում, Մալթայում, Հունգարիայում, Խորվաթիայում, Կոսովոյում, Հայաստանում և Վրաստանում: