Լեզու

User Functions

Հոկտեմբերի 20, 2017 - Երևան

Ի՞նչպես միանալ աշխատարանի

2017թ.-ին Հայաստանում կազմակերպվող ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ մեկնարկից առաջ յուրաքանչյուր մասնակից պետք է կազմի իր ՕՐԱԿԱՐԳԸ: Թիմի կողմից մասնակիցների առաջարկած գործիքների ընտրությունը ամփոփելուն պես՝ ընտրված ԳՈՐԾԻՔՆԵՐԸ անմիջապես կտեղադրվեն միջոցառման ԾՐԱԳՐՈՒՄ, որը հասանելի կլինի առցանց: Հնարավոր է, որ միաժամանակ 1-ԻՑ ԱՎԵԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ ներկայացվեն, այդ պատճառով մասնակիցները պետք է ընտրություն կատարեն գործիքների ներկայացման յուրաքանչյուր փուլի համար: Աշխատարանին ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՈՒՄԸ հասանելի կլինի միայն այն պահից, երբ միջոցառման ծրագիրը ամբողջականացվի (դուք կստանաք ծանուցում գրանցման բացվելու վերաբերյալ): Այն հնարավորություն կտա զննել տարբեր գործիքներ, կարդալ նկարագրական ձևաթղթերը՝ որոշելու համար, թե որ աշխատարանին եք նախընտրում մասնակցել: Համակարգը մասնակիցներին բաշխում է ներկայացված բոլոր գործիքների շրջանակներում, այնպես որ մասնակիցների թիվը ավտոմատ կերպով է սահմանվում: Եթե Ձեր նախընտրած աշխատարանի տեղերը սպառված լինեն, համակարգը կառաջարկի Ձեզ մեկ այլ ընտրություն կատարել: Ամեն փուլում Դուք կարող եք առցանց գրանցվել մեկ գործիքի ներկայացմանը (զուգահեռ աշխատարաններ)՝ սեղմելով ՄԻԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՐԱՆԻՆ, որը կգտնեք գործիքի նկարագրական ձևաթուղթ տանող հղումով՝ անմիջապես միջոցառման ծրագրում: ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ կոճակից (այս գործառույթները տեսանելի են Ձեզ, միայն եթե ՄՈՒՏՔ ԵՔ ԳՈՐԾԵԼ) Դուք կարող եք ստուգել, փոփոխել կամ տպել Ձեր նախընտրությունները: Աշխատարանի անունը, անցկացման ժամը և վայրը (եթե հասանելի է) ցուցադրվում են ավտոմատ կերպով: Որպես օրինակ՝ կարող եք դիտել Իտալիայի Կրթական գործիքների տոնավաճառի համար պատրաստված այս տեսանյութը. կոճակները և գործառույթները ներկայացված են նույն կերպ:   Եթե ցանկանում եք իմանալ ավելին ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԻ մասին, կարող եք կարդալ և ներբեռնել այս թեմայով SALTO EUROMED and Good PRACTICES –ի հրատարակությունը: Աշխատարանին նախապատրաստվելու համար նյութը խորհուրդ է տրվում հատկապես այն մասնակիցներին, ովքեր ընտրվել են 2017թ.-ին Հայաստանում կազմակերպվող ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ընթացքում իրենց գործիքը ներկայացնելու համար:

Join a workshop from Tool Fair on Vimeo.