Մեդիամարտ - մեդիագրագիտության համակարգչային կրթական խաղ
Մեդիամարտ համակարգչային խաղը նախատեսված է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական միջավայրում մասնակիցներին մեդիագրագիտության հմտություններ փոխանցելու համար, պատրաստելով ավելի գրագետ սպառողների, ովքեր կարողանում են կողմնորոշվել տեղեկությունների դաշտում:
Գործիքի նպատակն է ձևավորել քննադատորեն մտածող, վերլուծող, գրագետ մեդիասպառողներ՝ ներկայացնելով նրանց խոսքի ազատության ու մեդիայի դերը հասարակության մեջ, լրատվամիջոցների գործունեության սկզբունքները, հնարավոր մանիպուլյացիաներն ու լսարան-մեդիա կապի ու փոխազդեցության միջոցները:
Մեդիամարտը համակարգչային խաղ է, որ խաղալով սովորելու, էլեկտրոնային ուսուցման, համագործակցային կրթության մեթոդներ է պարունակում: Մեդիագրագիտություն ձեռնարկը, որի մաս է նաև խաղը, պարունակում է ավելի մեծ թվով գործողություններ ու առաջադրանքներ՝ ամենատարբեր մեթոդներով՝ խմբային աշխատանք, հետազոտություն և արտադրություն, բացօթյա կրթություն, սիմուլյացիա, բանավեճեր, և այլն....
Ուսուցման պրոցեսում խաղը կիրառելի է և ամբողջությամբ, և փուլ առ փուլ:
Համակարգչային խաղը կազմված է 9 թեմայից և ամփոփիչ հարցաշարից. 9 թեմաները համապատասխանում են Մեդիագրագիտություն ձեռնարկի թեմաներին՝
Մեդիայի ասելիքը
Մեդիայի կենսագրությունը/մեդիայի պատմությունը
Վերլուծում ենք մեդիան
Մեդիայի ազատությունն ու սահմանները
Մեդիան ներսից
Տպագիր մեդիա
Ձայնը և մեդիան/ռադիո
Պատկերը և մեդիան/ հեռուստատեսություն
Օնլայն մեդիա/ինտերնետ
Քայլ մեկ
Ուսուցիչն ընտրում է նախընտրելի թեման
Ձեռնարկից գտնում է համապատասխան նյութն ու պատրաստվում դասին
Քայլ երկու
լսարանում ըստ ձեռնարկի գործողությունների ներկայացնում է թեմա, անցկացնում է ինտերակտիվ վարժանք, դիտում....
Քայլ երեք
լսարանում մասնակիցների հետ խաղում է Մեդիամարտ խաղի համախատասխան փուլը
կամ
հանձնարարում է տանը անհատապես խաղալ տվյալ փուլը
Խաղը հասանելի է օնլայն, բայց կարելի է նաև ձեռք բերել DVD տարբերակով՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից (010583620):
Այն կիրառելու համար անհրաժեշտ է
համակարգիչ
ինտերնետ կապ/ DVD ձայնարկիչով համակարգիչ
էկրան՝ խաղը խմբային ֆորմատով կիրառելու դեպքում
https://media.am/mediabattle
Ուսուցիչը/դասընթացավարը կարող է օգտվել նաև Մեդիագրագիտություն ձեռնարկից՝ https://media.am/media-literacy-handbook
ձեռնարկի և խաղի թեմաներից յուրաքանչյուրի համար նախատեսված տեսաձայնային նյութեր, փաստաթղթեր http://bit.ly/1iyiu6s
մասնակիցները սկսում են ավելի քննադատորեն վերաբերվել այն ամենին, ինչ տեսնում ու լսում են լրատվամիջոցներով
ավելի ուշադիր են լինում կասկածելի տեղեկությունների նկատմամբ, ստուգում են տեղեկությունների աղբյուրներն ու վերլուծում են շարժառիթները
ավելի են կարևորում ազատ խոսքի ու ազատ մամուլի դերը ժողովրդավարական հասարակությունում
DISCLAIMER: SALTO-YOUTH EuroMed cannot be held responsible for the inappropriate use of these training tools. Always adapt training tools to your aims, context, target group and to your own skills! These tools have been used in a variety of formats and situations. Please notify SALTO-YOUTH EuroMed should you know about the origin of or copyright on this tool.