Language

User Functions

Հոկտեմբերի 20, 2017 - Երևան

Որակյալ հայալեզու կրթական գործիքների առկայությունը կարևոր է երկրում կրթական միջոցառումների կազմակերպման բարելավման համար

«ԿԱԶԱ» հիմնադրամն իր ստեղծման օրվանից ի վեր Հայաստանի կայուն զարգացման իր ծրագրերի շրջանակներում մշտապես հատուկ կարևորություն է տվել երիտասարդների հետ աշխատանքին։ Մեր տարբեր ծրագրեր նպատակ ունեն կրթության, խորհրդատվության, տեղեկատվության տրամադրման միջոցով խթանել երիտասարդների ներդաշնակ անձնային և սոցիալական զագացումը, բարեկեցությունը և ինքնարտահայտումը։ Հայաստանում շատ երիտասարդներ մեզ են դիմում իրենց քաղաքում, գյուղում երիտասարդական ակումբներ/միջոցառումներ հիմնելու և դրանք վարելու հմտություններ ձեռք բերելուն աջակցելու խնդրանքով։ Այդ նպատակով վերջին տարիների ընթացքում հիմնադրամը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդների հետ աշխատանքի հայալեզու կրթական ձեռնարկների և խաղերի մշակմանը։ Մեր կողմից պատրաստված կրթական գործիքների մեծ տարածումն ու հաջողությունն է, որ ակնհայտ դարձրեց կրթական գործիքների տոնավաճառի անհրաժեշտությունը։ Այս միջոցառումը նախաձեռնել ենք մեծ ուրախությամբ և եռանդով, այն նպատակ ունի ստեղծել մի տարածք, որտեղ երիտասարդների հետ/համար աշխատող մասնագետները կկարողանան փոխանակվել իրենց կրթական մեթոդներով, փորձարկել, վերլուծել և ոգեշնչվել նոր մեթոդների ստեղծման համար:

Միջոցառումը միտված է բարելավելու Հայաստանում երիտասարդական աշխատանիքի և ոչ ֆորմալ կրթության որակը, մասնավորապես նպաստելու հայալեզու կրթական գործիքների ստեղծմանն ու տարածմանը։ Այս քառակողմ համագործակցությունը նպատակ ունի հիմք դնելու Ազգային կրթական գործքիների ամենամյա տոնավաճառների ավանդույթի ստեղծմանը։ 

Անահիտ Մինասյան, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ