Language

User Functions

Հոկտեմբերի 20, 2017 - Երևան

Բարի՛ գալուստ Հայաստանում առաջին կրթական գործիքների տոնավաճառ

 

Հայաստանում Ազգային կրթական գործիքների տոնավաճառ կազմակերպվում է առաջին անգամ: Այն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Մեկօրյա այս միջոցառումը համախմբելու է ուսուցանողների, երիտասարդական աշխատողների, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի ներկայացուցիչների, ինչպես նաև երիտասարդների, ովքեր հետաքրքրվում են կրթական գործիքներով:

Կրթական գործիքների տոնավաճառը բաղկացած է լինելու զուգահեռ աշխատարաններից և երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության և կրթական մեթոդների մշակման ոլորտի փորձագետների ելույթներից: Բացի այդ, ներկայացվելու է կրթական մեթոդների առցանց համակարգի (educationaltoolsportal.eu) հայերեն տարբերակը: Մասնակիցները հնարավորություն են ունենալու բացահայտել հայալեզու կրթական գործիքներ, փորձարկել աշխատարանների ընթացքում, քննարկել ներկայացված գործիքների կիրառման հնարավոր այլ տարբերակներ, ինչպես նաև ոգեշնչվել նոր մեթոդների ստեղծման և համագործակցությունների համար:

Կարինե Ստեփանյան, Կրթական գործիքների ազգային տոնավաճառի համակարգող